Առողջապահություն

Ինչի՞ կարող է հանգեցնել հիգիենայի կանոններին չհետևելը

Մեր օրերում դժվար է գտնել մեկին, ով չգիտի հիգիենայի կանոններին հետևելու անհրաժեշտության մասին (ատամները մաքրելը, տան կարգուկանոնին հետևելը, իհարկե, ձեռքերը լվանալը և այլն):
Հիգիենայի կանոնները պահպանելը բոլորիս համար դարձել է սովորություն, և մենք չենք էլ մտածում, թե ինչի կարող է հանգեցնել այդ սովորության բացակայությունը:  
 
Ինչու՞ է պետք լվանալ ձեռքերը
 
Այն, որ ձեռքերը պետք է լվանալ ուտելուց առաջ և զուգարան գնալուց հետո, պարզապես քմահաճույք չէ: Դա պաշտպանում է մեր օրգանիզմն այն բազմաթիվ ախտածին միկրոօրգանիզմներից, որոնք կուտակվում են մեր ձեռքերի վրա:  
 
Ձեռքերն այն կարևոր գործիքներն են, որոնք մենք անընդհատ օգտագործում ենք կենցաղում: Մենք շփվում ենք բազմաթիվ իրերի հետ, որոնք ստերիլ չեն (օրինակ`   փողը, դռան բռնակը, համակարգչի մկնիկը և այլն):  
  
Ի՞նչ հիվանդություններ է կարելի ձեռք բերել չլվացված ձեռքերի միջոցով՝
 
- Խոլերա
- Որովայնային տիֆ
- Հեպատիտ A
- Սալմոնելոզ
- Ճիճվակրություն:
 
Աղիքային ինֆեկցիաները հաճախ օրգանիզմ են մուտք գործում կեղտոտ ձեռքերի միջոցով: Այս հիվանդությունների հաճախականությունը մեծանում է ամռանը, երբ բարձրանում է ջերմաստիճանը, ինչը նպաստում է միկրոօրգանիզմի ախտածնության ակտիվացմանը:
 
Հիմնական ախտանիշներն են սրտխառնոցը, փսխումը և լուծը: Ըստ ագրեսիվության մակարդակի`   աղիքային ինֆեկցիաները կարող են հանգեցնել ջրազրկման և ջերմության կտրուկ բարձրացմանը՝ ընդհուպ մինչև սպառնալիք դառնալով մարդու կյանքի համար: 
 
Ե՞րբ լվանալ ձեռքերը և ինչպե՞ս
 
- Զուգարան գնալուց հետո
- Ուտելուց առաջ
- Դրսից տուն մտնելուց հետո:
 
Ձեռքերը չպետք է լվանալ սոսկ դա արած լինելու համար: Եթե ձեռքերը վատ լվանաք, ձեռքերի վրա կմնան մեծ թվով մանրէներ: Ձեռքերը պետք է լվանալ օճառով և հոսող ջրի տակ: Միայն այդ ձևով է կարելի մաքրել ձեռքերը միկրոօրգանիզմներից: 
 
Մի շարք գիտնականներ հայտնաբերել են, որ ձեռքերը լվանալն ունի նաև հանգստացնող ազդեցություն: Այն հանում է լարվածությունը և օգնում ձերբազատվել տհաճ զգացողություններից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: