Առողջապահություն

Օգնում ենք մեր մաշկին պայքարել եղանակային փոփոխությունների դեմ

Աշնանը մեր մաշկը դառնում է ավելի չոր և ձեռք է բերում թեփոտելու հակում: Այսպես, այն հակազդում է ջերմաստիճանի իջեցմանը և քամոտ եղանակին: Հետևելով մի քանի պարզ կանոնի`   ձեր մաշկը հեշտությամբ կկարողանա հաղթահարել եղանակային փոփոխությունները:
Խուսափեք քաղցրավենիքից`   փոխարինելով այն մրգերով: Շաքարի ավելցուկն արագացնում է կոլագենային թելիկների և էլաստինի քայքայումը, որն էլ արագ հանգեցնում է մաշկի ձգության կորստին:
 
Խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլ և սպիտակ ալյուրից պատրաստված խմորեղեն: Մի՛ չարաշահեք սուրճը և սև թեյը:
 
Դրանք վատ են անդրադառնում մաշկի գույնի վրա: Օգտագործեք մեծ քանակությամբ  մաքուր ջուր և բնական հյութեր:
 
Խորհուրդ է տրվում սահմանափակել նաև համեմունքների օգտագործումը: Դրանք նպաստում են ճարպային գեղձերի աշխատանքին, որն էլ իր հերթին գրգռում է մաշկը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: