Հանրագիտարան

Վաճառքի հանվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագում» գիրքը

1859 թվականի նոյեմբերի 23-ից վաճառքի հանվեց Չարլզ Դարվինի գիրքը, որում ներկայացված էր Դարվինի տեսակետը մարդկության էվոլյուցիայի մասին: 1250 օրինակով տպագրված գիրքն սպառվեց մեկ օրվա ընթացքում: Գիրքը դարձավ այդ ժամանակվա հիմնական վարկածը մարդու առաջացման մասին ու սկիզբ դրեց դարվինիզմին:
Գրքի հրատարակումից հետո ամբողջ աշխարհում սկսվեց դեմ և կողմ կարծիքների բախում:
 
Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել է գիտնականների մեծամասնության կարծիքով դեռ Դարվինի կենդանության ժամանակ այն դեպքում, երբ բնական ընտրության տեսությունը՝ որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ, ընդհանուր ճանաչում է ստացել միայն 20-րդ դարի 30-ական թվականներին։
 
Դարվինի հայտնագործությունները և գաղափարները վերամշակված ձևով հիմք են ստեղծում էվոլյուցիայի ժամանակակից համադրական տեսության համար և կազմում են կենսաբանություն առարկայի հիմքը, որն ապահովում է կենսաբազմազանության տրամաբանական բացատրությունը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: