Հանրագիտարան

Երախտագիտության օր (Ճապոնիա)

Նոյեմբերի 23-ին Ճապոնիայում նշվում է Երախտագիտության օրը: Այդ օրը բոլոր ոլորտների աշխատողներն արձակուրդ են ստանում: Տոնն սկսել են նշել 1948 թվականից:
Այն գյուղատնտեսական աշխատանքների ավարտն էր խորհրդանշում: Իսկ պատմական անվանումն էր «Նոր բերքի տոն»: 
 
Ներկա պահին տոնը միավորում է աշխատանքի բոլոր տեսակները: Տոնի Խորհուրդն աշխատանքի գնահատումն է:
 
Ճապոնացիները շնորհակալություն են հայտնում միմյանց հասարակության զարգացման գործում փոխադարձ օգնության համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: