Հանրագիտարան

Ընդունվել է 1915թ.-ի հայերի ցեղասպանության դատապարտման մասին օրենքը

1988 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է «Օսմանյան Թուրքիայում 1915թ. Հայոց ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը:
Դատապարտելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն՝ ընդունված օրենքով ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
 
Հայկական հարցն Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղած պայքարի անվանումն է դիվանագիտության պատմության մեջ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: