Հանրագիտարան

Ռուսական զորամասը պարտության է մատնել թուրքական կորպուսին

1853թ.-ի նոյեմբերի 19-ին Բաշքադըքլար գյուղի մոտ ռուսական 10 հազարանոց զորամասը պարտության է մատնել թուրքական 36 հազարանոց կորպուսին և ետ մղել դեպի Կարս:
Ռուսական զորամասի հրամանատարը եղել է հայ նշանավոր գեներալ Վասիլ Բեհբութովը: Այսրկովկասում թուրքական բանակը Մուստաֆա-Զարիֆ փաշայի գլխավորությամբ 1854թ.-ին հարձակվել է գեներալ Բեհբութովի կորպուսի վրա: 
 
Հունիսի 4-ին գեներալ Իվան Անդրոնիկովի զորքերը Ճորոխ գետի մոտ պարտութան են մատնել թուրքական զորքերին:
 
Հուլիսի 17-ին ռուսական զորքերը Չընգլի լեռնանցքում ջախջախել են թուրքական զորքերին և գրավել Բայազետը: Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ծանր պարտություն է կրել:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: