Հանրագիտարան

Ձերբակալվել է Միքայել Նալբանդյանը

1860 թվականին Նալբանդյանն ուղևորվում է Հնդկաստան հնդկահայ մի մեծահարուստի՝ Նոր Նախիջևանի հասարակությանը կտակած գումարի գործը կարգավորելու նպատակով: Ճանապարհին այցելում է եվրոպական մի քանի երկրներ, հանդիպումներ է ունենում ռուս վտարանդի հեղափոխականների հետ: Կոստանդնուպոլսում ծանոթանում է արևմտահայ առաջադեմ մտավորականների հետ:
Այդ ճանապարհորդությունը վճռական նշանակություն է ունենում Նալբանդյանի կյանքում: 1862 թվականին, հաջողությամբ կատարելով հնդկաստանյան իր առաքելությունը, վերադառնում է հայրենի քաղաք: Վերադարձից հետո՝ նոյեմբերի 14-ին, ցարական ոստիկանությունը ձերբակալում է Նալբանդյանին:
 
Մոտավորապես երեք տարի Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում բանտարկված մնալուց հետո նրան արդեն հիվանդ վիճակում աքսորում են Սարատովի նահանգի Կամիշին քաղաք:
 
Այստեղ էլ վախճանվում է 1866 թվականի մարտի 31-ին: Նրա աճյունը տեղափոխում են Նոր Նախիջևան և թաղում Սբ. Խաչ եկեղեցու բակում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: