Առողջապահություն

Ստացի՛ր այնպիսի սնուցում, որի կարիքն ունես

Տարիքի հետ ճիշտ սնուցումն սկսում է ավելի մեծ դեր խաղալ: Սննդակարգում քիչ քանակով աղ, ճարպ օգտագործելը, համակցելով շատ միրգ-բանջարեղենի և թելիկավոր սննդի հետ, ըստ էության, նվազեցնում է սրտային հիվանդությունների, շաքարախտի, կաթվածի, օստեոպորոզի և այլ քրոնիկական հիվանդությունների`   տարիքին ներհատուկ ռիսկերը:
Բազմազան սնունդ օգտագործելը կնպաստի, որպեսզի հեշտությամբ ստանաք այն, ինչի կարիքն ունի օրգանիզմը, այդ թվում`   
 
  • սպիտակուց, որը պետք է մկանները պահպանելու և վերականգնելու համար,
  • ածխաջրեր, որոնք էներգիայի նախընտրելի աղբյուր են օրգանիզմի համար,
  • ճարպ, որը նույնպես ապահովում է էներգիա,
  • ջուր, որն անհրաժեշտ է օրգանիզմի կորցրած ջրի քանակը վերականգնելու համար:
 
Ձեր օրվա սննդակարգն ուսումնասիրելիս հիշեք, որ մեծանալուն զուգահեռ`   
 
  • ձեր օրգանիզմի էներգիայի պահանջն աստիճանաբար նվազում է, այսինքն`   օրվա ընթացքում պահանջվում է ավելի քիչ կալորիա, քան երիտասարդ տարիքում,
  • տարիքի հետ հորմոնների քանակի փոփոխությունները նպաստում են օրգանիզմում ճարպի սինթեզի ավելացմանը, 
  • ոսկորներն ավելի արագ են դեմիներալացվում, քան նախկինում, ուստի կանխարգելիչ նպատակներով պետք է ստանալ ավելի շատ կալցիում և վիտամին D:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: