Առողջապահություն

Ինչպիսի՞ն պետք է լինի գիրանալ ցանկացողի սննդակարգը

Եվ այսպես, Դուք խնդիր եք դրել մի քիչ գիրանալ: Առաջին հերթին պետք է փորձել լավացնել ախորժակը: Դրա համար անհրաժեշտ է ամեն անգամ ուտելուց առաջ մեկ բաժակ մրգային հյութ կամ ոչ ալկոհոլային գարեջուր խմել:
Ուտելիք ընդունել պետք է օրը 5-6 անգամ հավասար պարբերականությամբ: Չպետք է թույլ տալ, որ օրգանիզմը ուտելիքի պակաս զգա, պետք է մոռանալ, թե ինչ է անգամ թեթև քաղցածությունը: Ուտելուց հետո աշխատեք հնարավորինս պասսիվ լինել: Առավել նախընտրելի է կես ժամ պառկելը:
 
Գիրանալ ցանկացողի սննդակարգը պետք է սպիտակուցային լինի, ընդ որում՝ սպիտակուց պարունակող մթերքներից նախապատվելի են հավի միսը, ձուկը, ձուն: Ամեն օր կերեք կաթնաշոռ՝ որքան յուղոտ, այնքան լավ, խմեք յուղոտ կաթ, կեֆիր:
 
Կարելի է անգամ սպիտակուցային կոկտեյլ պատրաստել: Դրա համար մեկ տուփ կաթնաշոռը խառնեք մեկ բաժակ սերուցքի ու մի քանի գդալ մեղրի կամ մուրաբայի հետ: Չմոռանաք ածխաջրերի մասին: Շատացրեք սպիտակ հացի, մակարոնեղենի, կարտոֆիլի, շաքարի, մեղրի ու ամեն տեսակ քաղցրավենիքի կիրառությունը:
 
Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում կարող է ևս մեկ խնդիր առաջանալ: Սպիտակուցների ու ճարպի ողջ պաշարը կարող է կուտակվել ստամոքսի հատվածում, և քաշը ավելացնելու փոխարեն կստացվի, որ ունեք առաջվա պես բարակ մարմին, բայց գեր որովայն:
 
Այս խնդրի լուծումը մարզասրահում է: Այո´, ուղղակի Ձեր վարժությունները փոքր-ինչ կտարբերվեն այն վարժություններից, որոնք անում են նիհարել ցանկացողները: Դուք պետք է կատարեք սնունդը օրգանիզմում հավասար տեղաբաշխելու և մկանները զարգացնելու վարժություններ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: