Հանրագիտարան

Ն. Մ. Կարամազինը նշանակվեց ռուս պատմագիր

Ալեքսանդր 1-ինի հրամանով 1803 թվականի նոյեմբերի 12-ին Նիկոլայ Կարամազինը նշանակվեց ռուս պատմագիր: Դա կատարվեց հենց Կարամազինի առաջարկով: Ռուս պատմագիր լինելը հնարավորություն էր տալիս կարդալ ինչպես մենաստաններում, այնպես էլ այլ գրադարաններում պահպանված հնագույն ձեռագրերը:
Հաջորդ տարվա ընթացքում Կարամազինն սկսեց գրել իր կյանքի մեծագույն գործը`  «Ռուսական պետության պատմությունը»: 
 
«Պատմության» առաջին 8 հատորը տպագրվեց 1818 թվականին և արագ սպառվեց: Բոլորը ցանկանում էին կարդալ իրենց երկրի պատմությունը, որը դեռ անհայտ էր շատերի համար:
 
Ժողովրդի և պետության համար դա նոր ձեռքբերում էր: Թվում էր, թե հին Ռուսաստանը հայտնաբերել էր Կարամազովը, ինչպես Ամերիկան`   Կոլոմբոսը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: