Հանրագիտարան

Ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը

1918 թվականի նոյեմբերի 11-ին ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից հետո Ավստրո-Հունգարիան մի շարք անընդունելի պայմաններ ներկայացրեց Սերբիային։ Ֆրանց Իոսիֆի նպատակն էր ներկայացված վերջնագրի պայմանների չկատարումը որպես առիթ օգտագործելով՝ պատերազմ հայտարարել սերբերին, սակայն Ռուսաստանի խորհրդով Սերբիան համաձայնեց կատարել դրանք։ Չնայաց դրան՝ Ավստրո-Հունգարիան հուլիսի 28-ին պատերազմ հայտարարեց Սերբիային։ Գերմանիան վերջնագրեր ներկայացրեց Ֆրանսիային ու Ռուսաստանին։
Ֆրանսիայից նա պահանջում էր չեզոքություն պահպանել, Ռուսաստանից պահանջում էր չեղյալ համարել հայտարարած համընդհանուր զորահավաքը: 2 վերջնագրերն էլ մերժվեցին: Ֆրանսիան կարծում էր, որ վերջնագրի ընդունման դեպքում Վիլհելմը կպահանջի իրեն հանձնել նաև սահմանային ամրությունները:
 
Այս վերջնագրերի մերժումները որպես առիթ օգտագործելով՝ Գերմանիան պատերազմ հայտարարեց օգոստոսի 3-ին Ֆրանսիային, իսկ օգոստոսի 1-ին՝ Ռուսաստանին: Մեծ Բրիտանիան պահանջեց Գերմանիայից հաշվի առնել Բելգիայի չեզոքությունը։ Մերժում ստանալով՝ Անգլիան մտավ պատերազմի մեջ Գերմանիայի դեսպանին հանձնած վերջնագրով:
 
Վերջնագրում ասվում էր. «Նորին Մեծության կառավարությունը կարծում է, որ 1914թ. օգոստոսի 4-ի երեկոյան ժամը 23-ից երկու երկրների միջև պատերազմական դրություն է »: Այս ամսաթիվն էլ համարվում է 1-ին համաշխարհային պատերազմի սկիզբը:
 
Այսպիսով, պատերազմը ձեռք բերեց համաշխարհային բնույթ: Այդ պատերազմի ընթացքում զոհվեց մոտ 10 միլիոն մարդ, 20 միլիոն մարդ վիրավորվեց, հողին հավասարվեցին ծաղկուն քաղաքներ և գյուղեր: Այն ունեցավ քաղաքական և տնտեսական գլոբալ հետևանքներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: