Հանրագիտարան

Շվեդական մշակույթի օր (Ֆինլանդիա)

Շվեդական մշակույթի օրը Ֆինլանդիայում նշվել է 1908 թվականից, իսկ 1979 թվականին այն հռչակվել է որպես համապետական տոն:
Շվեդիային և շվեդական մշակույթին նվիրված օրը կոչում են նաև դրոշ-օր, քանի որ օրենքով սահմանված մի շարք վայրերում բարձրացվում է Շվեդիայի պետական դրոշը: Օրը տոնական է նաև շվեդախոս ֆինների համար, որոնք կարող են ազատորեն խոսել շվեդերենով:
 
Նշենք նաև, որ չնայած Ֆինլանդիայում ազգությամբ շվեդ բնակչությունը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 6 տոկոսը, սակայն շվեդերենը երկրում համարվում է պետական լեզու:
 
Շվեդական մշակույթն աշխարհին հայտնի է հիմնականում իր գրողներով, որոնցից ամենաճանաչվածը, թերևս, Աստրիդ Լինդգրենն է՝ «Երկարագուլպա Պիպին», «Փոքրիկն ու տանիքում ապրող Կարլսոնը» գրքերի հեղինակը:
 
Պակաս հայտնի չէ նաև Նոբելյան մրցանակը սահմանած շվեդ քիմիկոս, գյուտարար Ալֆրեդ Նոբելը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: