Առողջապահություն

Ճարպակալման տեսակների գենետիկ պատճառները

Գիտնականները հայտնաբերել են ճարպակալման տարբեր տեսակների գենետիկ պատճառները: Հետազոտություններն անցկացրել են մի խումբ մասնագետներ Սեսիլիա Լինդգրենի գլխավորությամբ: Հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 77 հազար մարդու գենոմներ:
Բացի այդ, նրանք բացահայտել են մասնակիցների մարմնի ինդեքսը, ինչպես նաև նրանց գոտկատեղի և կոնքերի ծավալները: Ցուցանիշներից վերջինը ցույց է տալիս կուտակված ճարպի տեսակը:
 
Կենտրոնական ճարպակալման ժամանակ («տղամարդու» տեսակ) ճարպային հյուսվածքները հիմնականում գոյանում են որովայնի մասում, գինոիդի ժամանակ («կանացի» տեսակ)՝ կոնքերի և ազդրերի հատվածում: 
 
Գնահատելով ստացված արդյունքները`   գիտնականները հայտնաբերել են քրոմոսոմի 13 մասնիկ, որոնք պայմանավորված էին հետազոտության մասնակիցների մոտ առկա ճարպակալման տեսակով:
 
Հետազոտությունների հեղինակները նշել են, որ այդ մասերում տեղակայված են այնպիսի գեներ, որոնք կարգավորում են խոլեստերինի և ինսուլինի փոխանակությունը: 
 
Գիտնականները նշել են նաև, որ 13 դեպքից 7-ում քրոմոսոմի հայտնաբերված մասը և մարմնի ձևը պայմանավորված են եղել մասնակիցների սեռով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: