Հանրագիտարան

Լոնդոնում բացվեց առաջին էլեկտրական մետրոն

Լոնդոնը համարվում է մետրոյի «ծննդավայրը». 3,6 կմ երկարություն ունեցող առաջին մետրոպոլիտենը կառուցվել և գործարկվել է հենց այստեղ 1863թ.-ի հունվարի 10-ին: Առաջին գնացքը եղել է առանց ծածկի և կազմված է եղել 23 վագոնից:
Աշխարհում առաջին ստորգետնյա էլեկտրական ճանապարհը ևս գործարկվել է Լոնդոնում 1890 թվականի նոյեմբերի 4-ին:
 
Առաջին ուղևորն Ուելսի արքայազն և Մեծ Բրիտանիայի ապագա արքա Էդուարդ 6-րդն էր: Վեց կիլոմետր երկարությամբ առաջին էլեկտրական գիծը կոչվում էր "Metropolitan Railway", որի կրճատ ձևից էլ ծագել է «Մետրո» բառը:
 
1890-1904 թվականների ընթացքում կառուցվել է 4 այդպիսի գիծ, հետո՝ ևս երեքը: Այս պահին Լոնդոնի մետրոպոլիտենը ներառում է 275 կայարան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: