Հանրագիտարան

Գահ բարձրացավ Նիկոլայ 2-րդը՝ Ռուսաստանի վերջին կայսրը

Նիկոլայ 2-րդը`   Ալեքսանդր 3-րդի 26-ամյա որդին, ժառանգեց գահը 1894 թվականի նոյեմբերի 2-ին`   հոր մահից հետո: Հենց սկզբից նա պատրաստ չէր պետությունը կառավարելու ծանր և պատասխանատու աշխատանքին, բնավորությամբ մեղմ էր, անվճռական, խուսափում էր հասարակության առջև ելույթ ունենալուց:
Նիկոլայ 2-րդը ժառանգել էր մի պետություն, որտեղ 19-20 հարյուրամյակների ընթացքում ձևավորվել էր դժվար տնտեսական-քաղաքական իրավիճակ: Հենց նույն տարում նա ամուսնանում է արքայադուստր Ալիսա Հեսեն-Դարմշտադցու հետ:
 
1896-1917թթ. ընթացքում Ռուսական կայսրությունում ողբերգական իրադարձությունները հաջորդում են միմյանց: Իրադարձությունների շրջանակը եզրափակվում է արքայական ընտանիքի ձերբակալմամբ և գնդակահարմամբ:
 
2000թ.-ին Նիկոլայ 2-րդը և նրա ընտանիքը դասվել են սրբերի կարգը, իսկ դեկտեմբերի 19-ը սահմանվել է նրանց հիշատակի օր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: