Առողջապահություն

Կաթնամթերքի որոշ տեսակներ վնասակար են երեխաների համար

Հարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են կաթի և այլ տեսակի կաթնամթերքի անմտածված օգտագործման վնասակարության մասին: Նրանք ուսումնասիրություն են անցկացրել, որի հիման վրա եզրակացրել են`   կաթնամթերքի ոչ բոլոր տեսակներն են օգտակար երեխաների համար:
Ուսումնասիրության հեղինակ մանկաբույժ Դեվիդ Լեդվիգն ասում է, որ եթե կաթը պարունակում է շաքար կամ այլ քաղրացնող բաղադրիչներ, ապա այն, անկասկած, վնասակար է:
 
Բացի այդ, գիտնականը համարում է, որ եթե սննդակարգում որոշակի մթերքների քանակը բարձր է, ապա կաթնամթերքի օգտագործման օրական ծավալը պետք է կրճատել: Երեխայի համար ամենամեծ չարիք կարելի է համարել շոկոլադե յուղազերծված կաթը:
 
Դրա բաղադրութան մեջ կալորիականությունն ապահովում են հիմնականում ճարպը և շաքարը: Մեկ բաժակ յուղազերծված մեկ տոկոսանոց կաթը պարունակում է երկու հարյուր կալորիա, որից տասնութը «կարծր ճարպ» է:
 
Ըստ մասնագետների`   ավելի լավ է սննդակարգում մեծ տեղ զբաղեցնող կաթնամթերքը փոխարինել  կալցիումով հարուստ այլ մթերքներով: Կաթի գործածությունը կարելի է նվազեցնել`   ավելացնելով սննդակարգում լոբազգիներ, մասուր, ընկուզեղեն, կանաչի:
 
Ինչ վերաբերվում է մեծահասակներին, ապա կաթը վնասակար է լակտոզան դժվարությամբ մարսողների համար: Միևնույն ժամանակ առաջանում է վքնածություն, փորլուծություն, ստամոքս-աղիքային տրակտի խանգարում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: