Առողջապահություն

Ծնողներ և երեխաներ

Երեխաները, անշուշտ, ծնողների առօրյան դարձնում են ավելի հաճելի: Ցեղի շարունակությունը հատուկ է գոյի բոլոր տեսակներին, իսկ հիշողության, արժեքների և ազնիվ գործերի պահպանումը`   մարդկանց: Շատերն իրենց երեխաներին համարում են ոչ միայն տոհմի, այլև իրենց աշխատանքի շարունակող:
Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ տարբեր է: Ծնողների ժլատությունը երեխաների նկատմամբ շատ լուրջ սխալ է, որի հետևանքով երեխաները դառնում են անազնիվ, խորամանկ, տրվում են ավելորդությունների:
 
Իտալացիները գրեթե տարբերություն չեն դնում իրենց երեխաների, զարմիկների կամ այլ արյունակիցների միջև: Նրանց համար միևնույն է՝ արդյո՞ք երեխան իրենց հարազատն է, թե՞ ոչ: Երեխային վաղ տարքից ծնողները չեն ընկալում որպես անձ:
 
Անձնական շփումից զրկված և մեկուսացած երեխան ի վիճակի չէ զարգացնել սեփական հմտությունները: Չցուցաբերելով վստահություն ուրիշների նկատմամբ`   նա հաճախ օգտագործում է խոսքը: Իհարկե, միմյանց հետ խոսելը ավելի շուտ դիմակավորված բնույթ է կրում, քան իրական զգացմունքների բացահայտում է:
 
Մայրերը գրեթե միշտ երեխայի հետ են, չեն դադարեցնում շփումը և չեն թողնում, որ երեխան իրեն միայնակ զգա, նրա փոխարեն անում են ամեն ինչ, որը երեխան վաղուց կարող էր անել ինքնուրույն:
 
Առաջին երեխան
 
Առաջնեկը ծնողների համար նոր, հետաքրքիր, չբացահայտված էակ է: Երեխայի ծնունդը բնության հրաշալիք է: Ծնողների համար առաջին երեխան ընկալվում է որպես սիրո և հիացմունքի օբյեկտ:
 
Շատ առաջնեկների համար անսպասելի է երկրորդ երեխայի ծնունդը: Նրանք համարում են իրենց մոռացված, մերժված, առաջանում է նախանձ: Եթե բացասական զգացմունքները շատ ինտենսիվ են, ապա դրանք կարող են դառնալ խոր հոգեբանական խնդիրների պատճառ:   
 
Երկրորդ երեխան
 
Երկրորդ երեխայի ծնունդը ծնողների մոտ ավելի քիչ տագնապ է առաջացնում: Մայրերը երկրորդ ծնունդն ընկալում են որպես ավելի հաճելի փորձ: Երեխայի ծնվելուց հետո ծնողներն ավելի քիչ հուզական լարվածություն են ցուցաբերում:
 
Հետազոտությունները ցույց են տվել, որ մայրն ավելի քիչ է խոսում և ավելի քիչ է զբաղվում երկրորդ երեխայի հետ: Մրցակցությունը մեծ և փոքր երեխաների միջև շատ տարածված երևույթ է: Այն հատկապես արտահայտվում է, երբ երկու երեխաների միջև կա տարիքային ավելի փոքր տարբերություն:
 
Եթե երկրորդ երեխան առաջինից փոքր է 4 կամ ավելի տարի, ապա առաջնեկը նրա համար անհասանելի իդեալ է: Մանկիկը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է նրանից ուժեղ լինել և ավելին անել:
 
Եթե նրանց միջև տարբերությունը 1-2 տարի է, ապա երեխաների միջև առաջանում է սուր մրցակցություն: Ամբողջ ուժերով փոքրը ձգտում է հասնել մեծին`   որոշ դեպքերում նույնիսկ գերազանցելով նրան: Մրցակցությունն էլ ավելի բուռն է ընթանում, երբ ծնողները համեմատում են իրենց երեխաներին:
 
Միակ երեխան
 
Միակ երեխաներն իրենց ծնունդից զարգանում են հատուկ միջավայրում: Միակ երեխայի զարգացման էությունը նրա՝ երկար ժամանակ միայն մեծերի հետ շփվելն է: Հնարավորություն չունենալով համեմատել իրեն քույրերի կամ եղբայրների հետ և տեսնելով միայն անհասանելիներին՝ երեխան զգում է իր թուլությունը, անկատարությունը:
 
Միակ երեխաները չեն կարողանում ակտիվ շփվել իրենց տարեկիցների հետ: Նրանք հակված են համարել իրենց յուրօրինակ և բարձր են դասում իրենց մյուսներից: Այնուամենայնիվ, նրանք ստանում են ավելի շատ ուշադրություն և սեր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: