Հանրագիտարան

Ավարտվել է Էյֆելյան աշտարակի կառուցումը

1889թ.-ի հոկտեմբերի 25-ին Փարիզում ավարտվել է Էյֆելյան աշտարակի կառուցումը: Փարիզի աշխարհահռչակ տեսավայրը կառուցվել է ֆրանսիական հեղափոխության 100-րդ ամյակի պատվին որպես ցուցանմուշ։ Ճարտարապետն է Գուստավ Էյֆելը:
Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կյորիզենի և Էմիլ Նուգենինն էր: Ճարտարապետն այն կոչել է «300 մետրանոց աշտարակ»: Ներկայումս այն կոչում են նաև «ֆրանսիայի երկաթե տիկին»: Աշտարակի ծանրությունը 10.000 տոննա է:
 
Գուստավ Էյֆելի պատվին անվանվել է Էյֆելյան: Էյֆելյան աշտարակը կառուցվել էր ժամանակավոր՝ 20 տարվա նախահաշվով: Կառույցի վրա աշխատել են 50 ինժեներ և 250 բանվոր: Առաջին վերելակները բերվել են հիդրավլիկ պոմպերի շնորհիվ:
 
1983թ.-ից վերելակները վերափոխվել են էլեկտրականով։ 1989թ.-ին լուսավորվել է 1000 գազային ֆանարների և 2 լուսարձակների շնորհիվ: Էյֆելյան աշտարակը կառուցված է 18,038 մետաղական տարրերից: Էյֆելյան աշտարակը բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով՝ կապույտ, սպիտակ և կարմիր:
 
Աշտարակի ներկայիս գույնը կարմրաշագանակագույն է։ Պաշտոնապես կոչվում է «Շագանակագույն-Էյֆելյան»: 2008թ.-ի հուլիսի 5-ից դեկտեմբերի 31-ն աշտարակը լուսավորվել է Եվրոպայի դրոշի գույներով: Ամեն 7 տարին մեկ այն ներկվում է 7 ամիսների ընթացքում:
 
2009 թվականին տոնվել է Աշտարակի 120 ամյակը: Ամեն տարի մոտ 6,5 մլն մարդ բարձրանում է աշտարակը: Ամբողջ աշխարհում վճարովի տեսարժան վայրերի ցուցակում այն առաջինն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: