Հանրագիտարան

Նապոլեոնը լքեց Մոսկվան

1812 թվականի հոկտեմբերի 19-ին Նապոլեոնը լքեց Մոսկվան: Նույն թվականի հունիսին նա, առանց պատերազմ հայտարարելու, ներխուժել էր Ռուսաստանի տարածք: Սկզբնական շրջանում Նապոլեոնն ստիպել էր ռուսական զորքերին նահանջել և արդեն օգոստոսի 5-ին գրավել էր Սմոլենսկը:
Սեպտեմբերի 1-ին ռուսական բանակի մարշալ Կուտուզովը որոշում ընդունեց հանձնել Մոսկվան: Երբ Նապոլեոնը ներխուժեց քաղաք, այն արդեն դատարկ էր: Մարդիկ հեռացել էին մինչ Նապոլեոնի գալը:
 
Նապոլեոնի հիմնական խնդիրներն էին Մոսկվայում խաղաղության հասնելն ու զորքերին վերջնական ոչնչացումից պաշտպանելը: Պարզվեց՝ երկու խնդիրն էլ անիրագործելի է: Հասկանալով իրավիճակի լրջությունը`   Նապոլեոնը Կուտուզովից խաղաղություն խնդրեց:
 
Մերժում ստանալուց հետո՝ հոկտեմբերի 19-ին, Նապոլեոնը լքեց Մոսկվան և ամբողջ ֆրանսիական բանակը, բացի մարշալ Մորտյեի զորքից, շարժվեց այնտեղ, ուր կային հացի պահեստներ:
 
Սակայն Կուտուզովը կտրեց նրանց ճանապարհը և ստիպեց նրանց նահանջել: Հոկտեմբերի 20-ի երեկոյան Նապոլեոնը Մորտյեին հրամայեց անհապաղ միանալ բանակին ու պայթեցնել Կրեմլը:
 
Այդ հրամանը միայն մասամբ իրականացվեց. մարշալը բավական ժամանակ չուներ ինչպես հարկն է պատրաստվել գործին: Բարեբախտաբար, այդ օրն անձրև եկավ, և պայթյունը մեծ վնաս չհասցրեց:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: