Հանրագիտարան

Աղջիկների միջազգային օր

Հոկտեմբերի 11-ն Աղջիկների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին:
Երեխաների վաղ ամուսնությունը նրանց հիմնական իրավունքների խախտում է և բացասական ազդեցություն է ունենում աղջիկների կյանքի վրա:
 
Վաղ ամուսնությունը զրկում է երեխաներին մանկությունից: Նրանց ստիպում են հրաժարվել կրթությունից, իսկ ընտանեկան բռնությունների հավանականությունն աճում է մի քանի անգամ:
 
Այս և մնացած բոլոր խնդիրներից խուսափելու համար ՄԱԿ-ն առաջարկել է մի օրինագիծ, որի մեջ մտնում է ամուսնության նվազագույն տարիքի փոփոխությունը, որակյալ նախնական և միջնակարգ կրթության ապահովումը և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: