Առողջապահություն

Հյութերը փոփոխության են ենթարկում դեղորայքի ազդեցությունը

Թուրինջի, նարնջի և խնձորի հյութերի օգտագործումը դեղամիջոցի ընդունման ընթացքում դժվարացնում է դեղամիջոցի յուրացումը: Այս նոր ուսումնասիրության արդյունքները ներկայացրել են ճապոնացի գիտնականները:
Կանաձավա համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են հյութերի ազդեցությունը ստամոքսաղիքային համակարգում դեղորայքի կլանման գործընթացի վրա: Հայտնաբերվել է, որ նշված տեսակների հյութերը պարունակում են այնպիսի բաղադրիչներ, որոնք խոչընդոտում են սուբստրատի լուծման գործընթացը: 
 
Դա տեղի է ունենում հյութերում առկա հիմնական ֆլավոնոիդների հաշվին`   նարնջի և թուրինջի հյութի մեջ նարինգինի և հեսպերդինի, իսկ խնձորի հյութի մեջ ֆլորիձինի, ֆլորետինի, հեսպերդինի ու քվերցետինի խառնուդի հաշվին: 
 
Ուսումնասիրության արդյունքները լրացնում են սննդի և դեղորայքի զուգընթաց օգտագործման մասին առկա տեղեկությունները: Հիվանդները պետք է հաշվի առնեն մրգային հյութերի ազդեցությունը դեղորայքի յուրացման վրա, որպեսզի խուսափեն արյան պլազմայում և թիրախային օրգաններում դեղորայքի ոչ բավարար խտության հետևանքով առաջացած բարդություններից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: