Հանրագիտարան

Երևանում բացվեց առաջին հեծանվուղին

2012թ.-ի հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանի և «Կանաչաստան» ՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ Երևանում բացվեց առաջին հեծանվուղին:
Հեծանվուղին անցնում է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով՝ ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին: Այն ձգվում է մոտ 2,5 կմ:
 
Ամբողջ երկայնքով տեղադրվել են համապատասխան նշաններ, ուղին գծանշվել է, կահավորվել են հեծանվային կայանատեղերը:
 
Հատկանշական է, որ ողջ աշխարհում հեծանվուղիները նշվում են փողոցում, այնինչ Երևանում այն գծանշվել է մայթերին՝ հետիոտնի համար սահմանված հատվածում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: