Առողջապահություն

Երբ երեխան սիրում է պատասխանել

Երբեմն երեխան անհարգալից կամ կոպիտ պատասխաններ է տալիս մեծահասակներին, վիճելի է համարում մեծահասակի հեղինակությունը և ցանկանում է, որ վերջին խոսքն իրենը լինի։
Երեխաներն իրենց վարքը կառուցում են՝ հինականում հիմնվելով շրջապատի դիտարկման վրա։ Եթե ձեր երեխան տեսնում է, թե ինչպես են ուրիշ երեխաներ կոպտում իրենց ծնողներին, նա էլ, ամենայն հավանականությամբ, կփորձի այդպես վարվել։
 
Բացի դրանից, եթե երեխան տեսնի, թե ինչպես եք դուք կոպիտ խոսում ուրիշների հետ կամ անքաղաքավարի վարվում, նա կընդօրինակի նաև ձեր վարքագիծը։
 
Փորձեք կռահել, թե ո՞ր դեպքերում է ավելի հավանական, որ երեխան կհակաճառի ձեզ`   երբ հոգնա՞ծ է, հիասթափվա՞ծ, թե՞ գերբեռնված։ Արդյո՞ք երեխան հակաճառում է ուսուցչուհուն։ Հասկանալով օրինաչափությունը՝ ձեզ համար առավել հեշտ կլինի գտնել խնդրի լուծումը։
 
Ինչ կարող են անել ծնողները
 

Մի՛ նվաստացրեք և քամահրանքով մի՛ խոսեք երեխայի հետ։ Խոսեք նրա հետ այնպես, ինչպես կցանկանայիք, որ նա խոսեր ուրիշների հետ։ Դիտողություն մի՛ արեք , մի՛ ամաչեցրեք երեխային ուրիշների առջև։

 

Հանգիստ քննարկեք այն հարցերը, որոնց շուրջ տարաձայնություններ ունեք երեխայի հետ, սակայն խուսափեք թեժ վիճաբանություններից, քանի որ դրանք ոչ միայն չեն մեղմի, այլև ավելի կսրեն հակասությունը։

 

Հետևողական եղեք մեծահասակներին հակաճառելու ձեր մոտեցումներում և նույն պահանջները ներկայացրեք ամեն օր։

 

Հանկարծակիի մի բերեք երեխային անսպասելի պահանջներով, որոնք կարող են զայրույթ և հուսահատություն առաջացնել նրա մոտ՝ ստիպելով հակաճառել։ Աշխատեք, որ երեխան նախապես իմանա, թե ինչ է սպասվում իրեն։ 

 

Պարտականությունների ցանկ պատրաստեք, երեխային հանձնարարեք նախապես սահմանել դրանց կատարման ժամկետը և հետևողականորեն վերահսկեք դրա իրականացումը՝ այսպիսով խրախուսելով երեխայի մոտ ժամանակի կազմակերպման հմտությունների զարգացումը։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: