Հանրագիտարան

Փոստի աշխատակիցների միջազգային օր

Հոկտեմբերի 9-ը Փոստի աշխատակիցների միջազգային օրն է: 1992 թվականից Հայաստանը Համաշխարհային փոստային միության անդամ է: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1874 թվականին այդ օրն ստեղծվել է Համաշխարհային փոստային միությունը:
Տոնի մասին որոշումը կայացվել է 1969 թվականին Տոկիոյում Փոստատարների համաշխարհային միության կոնգրեսի ժամանակ:
 
Հոկտեմբերի 9-ից սկսած՝ ամբողջ աշխարհում անցկացվում է Նամակի միջազգային շաբաթ:
Աշխարհում առաջին փոստային նամականիշերն ի հայտ են եկել 1840 թվականին Անգլիայում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: