Հանրագիտարան

Հռչակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը

1949թ. հոկտեմբերի 7-ին հռչակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը: Մինչ այդ`   Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, գերմանական մայրաքաղաքը բաժանվել էր 4 մասի՝ խորհրդային, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական:
Պատերազմը հաղթած այս տերություններից վերջին երեքի աջակցությամբ նրանց օկուպացրած արևմտագերմանական հողերի վրա 1949թ.-ի գարնանն ստեղծվեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը (ԳՖՀ):  
 
Ի պատասխան դրան՝ ԽՍՀՄ-ի վերահսկած տարածքներում նույն տարվա աշնանը`   հոկտեմբերի 7-ին, հռչակվեց Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: