Հանրագիտարան

Խաղողի փառատոն (Իտալիա)

Ամեն տարի`   հոկտեմբերի առաջին կիրակի օրը, իտալական փոքրիկ Մարինո քաղաքում անցկացվում է Խաղողի փառատոն: Մարինոն հնագույն քաղաք է Հռոմի մոտակայքում: Հնում այստեղ հանգստանում էին Հռոմի արիստոկրատական ընտանիքները:
Փառատոնն իրականացվում է ամեն տարի`   սկսած 1925 թվականից: Գաղափարn իտալացի պոետ Լեոն Չիպրելիինն է: Փառատոնի անցկացման նպատակով ամեն տարի օգտագործվում է 150 տոննա խաղող: Այս փառատոնի հիմքը կաթոլիկ եկեղեցու կողմից ամեն հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշվող Հաղթանակի կամ Ռոզարիո Մադոննայի տոնն է:
 
Չնայած, որ պաշտոնական տոնն իրականացվում է կիրակի օրը, բայց նախապատրաստվում են տոնին նախապես: Արդեն չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Մարինոյի փողոցներում հայտնվում են պատմական հագուստներ հագած մարդիկ, որոնք շրջում են փողոցներով և մարդկանց մոտ նախատոնական տրամադրություն ստեղծում: 
 
Բազմաթիվ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Մարինո`   մասնակցելու այս գեղեցիկ փառատոնին: Փառատոնի ընթացքում տեղի է ունենում իտալական լավագույն գինիների համտես, ընդ որում`   բոլոր ցանկացողները կարող են մասնակցել դրան, քանի որ բացվում են քաղաքի բոլոր գինու պահեստները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: