Հանրագիտարան

Մարի Լաֆորե

1939 թվականի հոկտեմբերի 5-ին ծնվել է ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի Մարի Լաֆորեն: Երկրորդ անունը Մայտենա է, ինչը թարգմանաբար նշանակում է «սիրելի»:
Անսովոր անունն ու այն, որ նա իր երաժշտության մեջ հաճախ օգտագործում էր ֆոլկլոր երաժշտության տարրեր, ստիպում էին մտածել, որ նա հայկական արմատներ ունի: Ինքը`   դերասանուհին, մերժել է այդ փաստը:
 
20 տարեկանում փոխարինելով հիվանդ քրոջը`   Մարին հաղթում է երիտասարդ հայտնությունների մրցույթում: Մի քանի տարի անց քրոջ հետ գնում է թատրոն լսումների, ուր նրան նկատում է ռեժիսոր Ռենե Կլեմանը:
 
Ռեժիսորն այդ ժամանակ փնտրում էր հերոսուհի իր նոր ֆիլմի համար: Հերոսուհուն մարմնավորում է Լաֆորեն ու դառնում հանրահայտ: 1960-ականներին նա շատ նշանակալի դերեր է խաղում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: