Հանրագիտարան

Հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը

Երկրորդ աշխարհամարտի ավարտին աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ուներ չինական 2 հանրապետություն: 1946-1949թթ. Չինաստանում ժողովրդական ազատագրական պայքար էր մղվում, ըստ էության, քաղաքացիական պատերազմ:
Շուտով երկու կողմի միջև կնքվեց համաձայնագիր, սակայն այն շատ կարճ ժամանակ մնաց ուժի մեջ: Պայքարը վերսկսվեց, և Չինաստանի մեծ մասը`   ընդհուպ մինչև Տիբեթի սահմանները, անցավ կողմերից մեկի տիրապետության տակ:
 
1949թ.-ի սեպտեմբերի 30-ին Չինաստանում ստեղծվեց Կենտրոնական ժողովրդական կառավարություն, իսկ հոկտեմբերի 1-ը Չինական Ժողովրդական Հանրապետությունում  պաշտոնապես հռչակվեց ազգային տոն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: