Առողջապահություն

Բնական ջրի բաղադրիչները

Բնական ջրերի հիմնական քիմիական բաղադրիչներն են Na-ը, Ca-ը, Mg-ը, K-ը և Fe-ը: Քաղցրահամ ջրերում այս կարևոր իոնների պարունակությունը կազմում է ընդհանուր աղերի պարունակության շուրջ 95%-ը։
Հետևապես ջուրը սննդի բաղադրիչներից մեկն է և մտնում է միներալային ծագում ունեցող սննդանյութերի կազմի մեջ, որոնց կարևոր նշանակությունն այն է, որ նրանք փոխանակության գործընթացների կարգավորիչներ են։
 
Որքան ավելի քիչ է ջրում աղերի քանակությունը, այնքան ավելի է բարձրանում ջրի ունակությունը`   նոսրացնելու օրգանիզմում գտնվող նյութերը։ Այդ իսկ պատճառով խմելու համար օգտագործվում են քաղցրահամ ջրերը, որոնց մեջ աղերի պարունակությունն այնքան քիչ է, որ դա չի անդրադառնում նրա համային հատկությունների վրա։
 
Ջրի քանակությունը, որն անհրաժեշտ է ծարավի հագեցման համար, կախված է ջրի միներալիզացիայի աստիճանից, ընդ որում`   որքան քիչ է ջրի միներալիզացիան, այնքան ավելի հաճելի է նրա համը և ավելի շատ է ընդունված ջրի քանակը։ Ջրի նման հատկությանը մարդը հարմարվել է էվոլյուցիոն պրոցեսի ընթացքում։
 
Երկար ժամանակ գերիշխում էր այն կարծիքը, համաձայն որի`   ջրի աղային կազմի ֆիզիոլոգիական նշանակությունը մեծ չէ։ Իրոք, ջրի հետ օրգանիզմ կարող է ներմուծվել աղերի ընդհանուր քանակության միջինում 5%-ը։
 
Սակայն, եթե աղերի ընդհանուր քանակությունը, որն օրգանիզմն ստանում է ջրի միջոցով, զգալի չէ, ապա կալցիումի և մագնիումի (որոնց իոնների գումարով պայմանավորված է ջրի կոշտությունը), հարցը լրիվ այլ է:
 
Հասուն մարդու օրական պահանջը կալցիումի նկատմամբ կազմում է 800 մգ, մագնեզիումի նկատմամբ՝ 400մգ։ Այս էլեմենտները, մասնավորապես՝ կալցիումը, մի շարք սննդամթերքներում գտնվում են դժվար յուրացվող ձևով և օրգանիզմ ներմուծվում են ավելի քիչ քանակությամբ, քան օրգանիզմի օրական պահանջն է։
 
Խմելու ջրի միջոցով օրգանիզմ ներմուծվում է կալցիումի օրական պահանջի 10-25%-ը։ Կալցիումը և մագնեզիումը ջրում գտնվում են բիկարբոնատների, կարբոնատների, քլորիդների, և սուլֆատների տեսքով, սակայն աղերի հիմնական մասը կազմում են բիկարբոնատները, որոնք ջրի եռման ժամանակ վերածվում են դժվարալույծ կարբոնատների։
 
Հետևապես օրգանիզմ բավականաչափ կալցիումի և մագնեզիումի ներմուծման համար խմելու նպատակներով ցանկալի է օգտագործել բնական չեռացված ջուր։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: