Հանրագիտարան

Ֆրանչեսկո Տոտտի

Իտալացի ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան, թիմի ավագ և խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտտին ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 27-ին Հռոմում: Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել Ռոմայի գույներին։ 2006 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և 2000 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է, ինչպես նաև 1996 թվականին Իտալիայի երտասարդական հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Առաջին հավաքականի կազմում մասնակցել է 58 հանդիպման (այս ցուցանիշը Ռոմայի ֆուտբոլիստների համար երկար ժամանակ ռեկորդային էր համարվում մինչև այն չգերազանցեց Դանիելե Դե Ռոսսին) և դարձել է 9 գոլի հեղինակ։
 
Ֆրանչեսկոն Սերիա A-ի 30 ամենաշատ լավագույն հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներից մեկն է, խփած գնդակներով երկրորդը, իսկ ներկայում հանդես եկող ֆուտբոլիստներից առաջինն է: Սերիա A-ում մի ակումբի կազմում խփած գնդակների քանակով բացարձակ ռեկորդակիր է:
 
Բոլոր այս նվաճումները լավագույն ցուցանիշներն են Ռոմայի ամբողջ պատմության ընթացքում։ Տոտտին առաջինն է եվրագավաթներում անցկացրած խաղերի և խփած գոլերի քանակով Ռոմայի պատմության մեջ։ «Հռոմեական դերբիի» լավագույն ռմբարկուն է և ամենաշատ դերբիներ անցկացրած ֆուտբոլիստը։
 
Մտնում է ներկայումս ապրող աշխարհի լավագույն 125 ֆուտբոլիստների ցանկի մեջ, որը 2004 թվականի մարտին կազմել է Պելեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան է։ Մադամ Տյուսսոյի թանգարանում ունի սեփական մոմե արձանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: