Առողջապահություն

Առանց բարձի քնելը բացասաբար է ազդում ուղեղի արյան շրջանառության վրա

Բարձ չօգտագործելու դեպքում ողնաշարային զարկերակները սեղմվում են, խանգարվում է գլխուղեղի արյան շրջանառությունը, ինչը կարող է հանգեցնել իշեմիկ ինսուլտի: Առանց բարձի կարող են քնել միայն նորածինները: Մեկ տարեկանից հետո, երբ արդեն ձևավորված է պարանոցային լորդոզը (ողնաշարի պարանոցային հատվածի կորությունը), երեխան պետք է քնի բարձով:
Ցանկալի չէ, որպեսզի մեծահասակները քնեն առանց բարձի, քանի որ մեծահասակների մոտ պարանոցի կրծքային հատվածը արտահայտված կորություն ունի, մեջքին պառկած դիրքում գլուխը գերծալվում է հետ:
 
Որպես հետևանք ողնաշարային զարկերակները, որոնք արյուն են մատակարարում գլխուղեղ, սեղմվում են, արյան հոսքը պակասում է, և տեղի է ունենում գլխուղեղի թերսնուցում:
 
Գլխուղեղի արյան մատակարարման խանգարումը իշեմիկ ինսուլտի առաջացման վտանգ է պարունակում: Բարձը պետք է որպես հենարան ծառայի պարանոցին:
 
Կարևոր է նաև բարձի ձևը: Այն պետք է լինի ուղղանկյունաձև: Օգտակար է երկու գլանակով օրթոպեդիկ բարձի օգտագործումը, որի փոքր գլանակը նախատեսված է մեջքի, մեծը՝ կողքի վրա քնելու համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: