Առողջապահություն

Բնականը դեռ լավը չէ

Հաճախ ենք տեսնում «բնական» բառը սննդի փաթեթավորման վրա և ենթադրում, որ այսպիսի գրառումով սնունդը պետք է որ առողջարար լինի: Սա վերաբերում է ոչ միայն սննդին. «բնական» բառն այսօր գրվում է կոսմետիկ միջոցների, մաքրող նյութերի, հագուստի և նույնիսկ կահույքի վրա:
Իրականում ի՞նչ է «բնական»-ը և արդյո՞ք բնական նշանակում է ավելի լավ: Բնական ասելով՝ հասկանում են արտադրանք՝ պատրաստված  բաղադրամասերից, որոնք բնությունից են վերցված և մարդու ստեղծած քիմիկատներ չեն պարունակում:
 
Սպառողը հավատում է, որ այն, ինչ վերցված է բնությունից, պետք է որ օգտակար լինի մարդու համար: Այս համոզմունքը կարելի է անվանել «բնական մոլորություն»:
 
Մեր մոլորակում բազմաթիվ «բնական»-ներ կան, որոնք ոչ միայն օգտակար չեն, այլ նույնիսկ վտանգավոր են. ծխախոտը բնական է, մկնդեղը`   նույնպես: Կան բույսերից անջատված հավելումներ, որոնք նույնիսկ քաղցկեղածին են:
 
Այժմ տարածված է քեմոֆոբիկ ընկալումը, համաձայն որի`   բոլոր քիմիական նյութերը վատն ու վնասակար են: Իհարկե, կան անասելի վնասակար քիմիկատներ, սակայն անցած հարյուրամյակում հենց քիմիկատներն են օգնել բարելավել մեր կյանքի որակն ու երկարաձգել տևողությունը:
 
Սխալ է նյութի ծագմամբ դատել նրա՝ օրգանիզմի վրա թողած ազդեցության մասին: Սա հատկապես ճշմարիտ է այն նյութերի դեպքում, որոնք  օգտագործվում են բուժման կամ կանխարգելման նպատակով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: