Առողջապահություն

Պայքար այրոցի դեմ

Շատերն են հաճախ այրոցի զգացողություն ունենում և փորձում պայքարել դրա դեմ զանազան մեթոդներով՝ չմտածելով այրոցն առաջացնող պատճառների մասին: Այրոցը երկու հիմնական պատճառ ունի`   սեղմանի անբավարարություն, որի հետևանքով բարձր թթվայնության ստամոքսահյութը ստամոքսից անցնում է կերակրափող, և այն սննդամթերքը, որը նպաստում է ստամոքսահյութի թթվայնության բարձրացմանը:
Ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնում են թթու, կծու ուտեստները, շոկոլադը, կակաոն, լոլիկը, կետչուպը, սխտորը, ցիտրուսայինները, ալկոհոլը, քացախը: Այրոցի զգացողություն առաջանում է նաև շատակերությունից:
 
Սննդի մեծ ծավալը մեխանիկորեն լայնացնում է ստամոքսն ու սեղմանը: Իհարկե, կան ստամոքսաղիքային համակարգի մի շարք հիվանդություններ, որոնք այրոց են առաջացնում, սակայն մարդկանց մեծամասնությունն այրոցից տանջվում է անփույթ և անհետևողական վերաբերմունքի հետևանքով:
 
Այդ պատճառով էլ այրոց ունեցող մարդկանց  համար ցանկալի է սննդային օրագիր պահել, կազմել սննդամթերքի ցանկ, որում ընդգրկված սննդամթերքի տեսակներն այրոց են առաջացնում, և խուսափել դրանցից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: