Հանրագիտարան

Ռուսաստանը հայտարարեց պատերազմ Նապոլեոնին

1805 թվականի սեպտեմբերի 15-ին Ռուսաստանը հայտարարեց առաջին պատերազմը Նապոլեոնին:1805թ.-ին Անգլիան, Ավստրիան, Շվեդիան և Ռուսաստանը կազմեցին երրորդ կոալիցիան նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ:
Այդ ժամանակ Նապոլեոնի 180 հազարանոց զորքը `  Մեծ բանակը, կանգնած էր Բուլոնիայում և պատրաստվում էր մտնել Անգլիա: Շուտով, սակայն, Նապոլեոնի համար պարզ դարձավ, որ Բրիտանական հողերի գրավումը պետք է հետաձգվի անորոշ ժամանակով:
 
Նախ նա հասկացավ, որ ֆրանսիական ճակատն այդ խնդիրն իրականացնել չէր կարող, բացի դրանից, Նապոլեոնին տեղեկացրին, որ ռուսական զորքերն արդեն ավստրիացիների հետ միասին պատրաստ են սպասվող պատերազմին. նրանք արդեն շարժվում էին դեպի արևմուտք:
 
Հենց այդ ժամանակ Նապոլեոնն ասաց, որ եթե նա 15 օրից չլինի Լոնդոնում, ապա նոյեմբերին Վիեննայում կլինի: Դա 1805թ.-ի օգոստոսի 27-ն էր: Արդեն սեպտեմբերի 24-ին Նապոլեոնը հասավ ավստրիական Ուլմ ամրոցը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: