Առողջապահություն

Երեխայի խելացիությունը

Մենք բոլորս գերագնահատում ենք մեր երեխաների խելացիությունը, քանի որ դա շատ կարևոր է մեզ համար: Երբեմն մենք խելքի նշան ենք համարում այն, որ մեր փոքրիկը պարզապես ընդօրինակում է որևէ բան:

Եթե Ձեր երեխան իր հասակակիցներից ավելի շուտ է քայլում կամ խոսում, ապա դա երաշխիք չէ, որ մի քանի տարի անց նա կշարունակի ավելի լավ խոսել և շարժվել. երեխաները տարբեր կերպ են զարգանում և հասունանում:

Մեր երեխաների մտավոր ունակության զարգացումը խթանելու նպատակով մենք չպետք է ձանձրալի խրատախոսներ դառնանք: Պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի նրանք ավելի երջանիկ լինեն և հարմարվեն շրջապատող աշխարհին:

 

Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն երեխայի մտքի ազատագրմանն այն բոլոր հոգեբանական դժվարություններից, որոնք կարող են շղթայել նրան:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: