Հանրագիտարան

Թոմաս Մյուլեր

Գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 13-ին: Նա Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներից է, խաղում է որպես հարձակվող, կիսապաշտպան: Մյուլերը 2010 թվականի աշխարհի չեմպիոնատի լավագույն երիտասարդ խաղացողն է:
Նա Գերմանիայի հավաքականի չորրորդ Մյուլեր ազգանունով ֆուտբոլիստն է: Երբ նրան հարցնում են, թե ինչպես է խաղում, Մյուլերը պատասխանում է՝ երբ ստանում է գնդակը, չգիտի, թե դրա հետ ինչ անի: Այնուամենայնիվ նա համարվում է Բունդեսլիգայի ամենաարդյունավետ խաղացողներց մեկը:
 
Խաղի ժամանակ առանձնանում է գոլային պահերի իրականացմամբ, փոխանցումը ճշգրիտ կատարելու ունակությամբ, ճիշտ պահին հայտնվում է հակառակորդի համար անսպասելի վայրում: Հենց այդ թվացյալ պարզության շնորհիվ է, որ նրան հաճախ չեն նկատում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: