Առողջապահություն

Դեմենցիայի (ձեռքբերովի ծերունական թուլամտություն) վաղ ախտանիշները

Դեմենցիայի ախտանիշները միանգամից երևան չեն գալիս, բայց կա 5 ախտանիշ, որոնք մյուսներից վաղ են հայտնվում.
1. Մոռացկոտություն
 
Սա դեմենցիայի վաղ նշաններից է, որը կարող է սկսվել պարզ, անկարևոր բաներ մոռանալուց, օրինակ`   թե որտեղ են մեքենայի բանալիները, և հասնել նրան, որ մարդը չհիշի իր տան հասցեն:
 
2. Զայրույթ
 
Դեմենցիայով հիվանդ մարդը շատ արագ է բարկացկոտ դառնում, նրա մոտ դեռ պահպանված է կարողությունը հասկանալու, որ ինչ-որ բան այն չէ:
 
3. Սոցիալական մեկուսացում
 
Դեմենցիայի վաղ փուլերում շատերը մեկուսանում են, քանի որ խմբում իրենց լավ չեն զգում՝ հիշողության խնդիրների պատճառով չկարողանալով պարզ զրույց վարել:
 
4. Պարզ խնդիրներ լուծելու անկարողություն
 
Դեմենցիայով հիվանդ մարդը չի կարողանում լուծել նույնիսկ պարզ մաթեմատիկական խնդիրներ կամ հիշել նախորդ օրը տեսած խաղի հաշիվը:
 
5. Ուշադրության պակաս
 
Մարդն այլևս չի կարողանում կենտրոնանալ կոնկրետ խնդրի վրա, անկարող է երկար ժամանակով կենտրոնացած մնալ, լիամետրաժ ֆիլմ նայելը, գիրք կարդալը դառնում է չափազանց դժվար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: