Առողջապահություն

Երբ երեխան ուտելիս խեղդվում է

Եթե երեխան մեկ տարեկանից հետո էլ չի կարողանում կուլ տալ չտրորված կերակուրներ, նշանակում է նրան հաճախ են ստիպելով կերակրել կամ եռանդով համոզել։ Երեխան հեշտությամբ կարող էր ուտել չտրորած կերակուրը, բայց երբ ստիպում են ուտել, կուլ տալիս խեղդվում Է:
Այդպիսի երեխաների մայրերը հաճախ ասում են. «Զարմանալի է, նա չի խեղդվում պատառներից, եթե ուտելիքը դուր է գալիս։
 
Նույնիսկ կարող է մսի կտորներ կուլ տալ, երբ ոսկոր է կրծում»։ Նման պարագայում բուժումը բաղկացած է երեք մասից`  
 
1. խրախուսեք նրան, որ մինչև վերջ ինքնուրույն ուտի,
2. օգնեք նրան՝ հաղթահարելու ուտելիքի նկատմամբ կասկածելի վերաբերմունքը,
3. տրորած կերակուրներն աստիճանաբար փոխարինեք չտրորածներով։
 
Անհրաժեշտության դեպքում երեխան կարող է մի քանի շաբաթ կամ նույնիսկ մի քանի ամիս շարունակ ամեն ինչ տրորած վիճակում ուտել:
 
Այդ ընթացքում կարելի է նրան բոլորովին միս չտալ, եթե, ասենք, աղացած միսը դուր չի գալիս։ Տրորած կերակուրներից չտրորածներին անցնելը պետք Է իրականացնել երեխայի վերաբերմունքին համապատասխան։
 
Որոշ երեխաներ կուլ տալիս խեղդվում են նույնիսկ տրորած կերակուրներից։ Երբեմն դրա պատճառը կերակուրների կպչուն, մածուցիկ լինելն է։
 
Այդպիսի կերակուրները փորձեք մի քիչ նոսրացնել կաթով կամ ջրով կամ էլ բանջարեղենն ու մրգերը մանր կտրատեք, բայց մի տրորեք։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: