Առողջապահություն

Խալեր

Կար ժամանակ, երբ մարդու լավագույն զարդերն իր մաշկի խալերն էին ու տարբեր տեսակի նշանները: Այժմ գիտնականները կարծում են, որ խալերը կոսմետիկական արատներ են: Դրանք կարող են առաջանալ մարդու ծննդյան օրից մինչև նրա ծերություն: Իրենց էությամբ դրանք վնասակար չեն, սակայն կան նաև չարորակ խալեր, որոնք լինում են մաշկի տակ և դրանից մի փոքր բարձրության վրա:
Շատ վատ հետևանքներ կարող է թողնել պոկված խալը: Այն կարող է բավական երկար բուժման պատճառ դառնալ: Բորբոքված խալերը պետք է անհապաղ հեռացնել: Անհրաժեշտ է պաշտպանել խալերն արևի ճառագայթներից: Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից մի քանի անգամ այրված խալերը կարող են վերածվել չարորակ գոյացության: Պետք չէ փորձել ինքնուրույն ազատվել խալերից:
 
Անցանկալի խալերից ազատվեք միայն համապատասխան մասնագիտական փորձ ունեցող բժշկի օգնությամբ: Յուրաքանչյուր խալի հեռացումը մաշկի վրա բծեր է թողնում, իսկ եթե այրումը որակով չի կատարվել, ապա բծերը մուգ շագանակագույն երանգ են ունենում: Նման պրոցեդուրայից հետո մաշկը մասամբ է վերականգնվում: Երբեմն հեռացված մեկ խալի փոխարեն առաջանում են մի քանիսը: Այսպիսով, պետք է հեռացնել միայն չարորակ խալերը: 
 
Աղբյուրը`   Doctors.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: