Հանրագիտարան

Կիանու Ռիվզ

1964 թվականի սեպտեմբերի 2-ին Բեյրութում ծնվել է ազգությամբ կանադացի դերասան, կինոպրոդյուսեր և երաժիշտ Կիանու Ռիվզը: Մանկուց Կիանուն հետաքրքրվում էր թատրոնով և հոկեյով: 1986թ.-ից Կիանուն սկսում է նկարահանվել ֆիլմերում, ստանում զանազան դերերի առաջարկներ:
Կիանու Ռիվզը դառնում է երիտասարդների իսկական կուռքը «Բիլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմից հետո: Անխելք դեռահասի կերպարն այնքան հաջողված էր Կիանուի մոտ, որ նրան սկսում են հենց այդպես էլ ընկալել: 
 
Հենց այստեղ ավարտվում է Ռիվզի կարիերայի առաջին փուլն, ու սկսվում է անկանխատեսելի որոշումների ժամանակաշրջանը: 1988թ. խաղում է երիտասարդ աշխույժ ուսուցչի դեր «Վտանգավոր կապեր» ֆիլմում: Երկրորդ անակնկալը շեքսպիրյան թեման էր, ինչն այնքան էլ զարմանալի չէ. Կիանուն մանկուց սիրում էր Շեքսպիր ընթերցել: 
 
«Իմ սեփական Այդահո նահանգը» ֆիլմն իսկական հաղթանակ էր Ռիվզի համար: Շուտով նա կանադական բեմում խաղում է Համլետ, չափազանց շքեղ դեր երիտասարդ դերասանի համար: Ռիվզի փառքը հասնում է իր գագաթնակետին 1994 թվականին`   «Արագություն» ֆիլմից հետո: Ապա հաջորդում են «Մնեմոնիկ» և «Շղթայական ռեակցիա» ֆիլմերը:
 
Չնայած մարտաֆիլմերում իր ունեցած հաջողությանը`   Կիանու Ռիվզն իրեն մարտաֆիլմերի դերասան չի համարում: Նա դա ապացուցում է «Սատանայի փաստաբանը» ֆիլմում՝ ներկայացնելով երիտասարդ իրավաբանի, որը վաճառում է իր հոգին սատանային:
 
1997թ. թողարկվում է «Մատրիցա» ֆիլմը, որը դերասանին անհավանական հաջողություն է բերում: Այս ֆիլմում իր կերտած կերպարը դառնում է դերասանի ամենահայտնի դերը: 2000-ական թվականներին Կիանու Ռիվզի ամենահայտնի ֆիլմերից է «Քաղցր նոյեմբեր» ֆիլմը:
 
2003թ. նկարահանվում են «Մատրիցա» ֆիլմի հաջորդ մասերը, որոնցում Ռիվզը փայլում է իր դերասանական վարպետությամբ: 2010թ.-ից Կիանու Ռիվզն սկսում է աշխատել որպես պրոդյուսեր: Նրա վերջին աշխատանքներից են «Ջեքիլ» ֆիլմը և «Բիլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմի երրորդ մասը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: