Հանրագիտարան

Ստորագրվեց ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միավորման պայմանագիրը

1990թ.-ի օգոստոսի 31-ին Բեռլինում ստորագրվեց ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միավորման պայմանագիրը: 1990թ.-ի սեպտեմբերի 12-ին Մոսկվայում Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԽՍՀՄ-ի, ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարարներն ստորագրեցին փաստաթուղթ Գերմանիայի վերջնական միավորման մասին:
1990թ.-ի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ  գերմանական երկու պետությունների պաշտոնական միավորումը: Այդպիսով, Արևմտյան Բեռլինը դադարեց ինքնուրույն քաղաքական միավոր լինելուց:
 
Գերմանիան լիարժեք անկախություն և ինքնուրույնություն ձեռք բերեց իր արտաքին և ներքին քաղաքականության հարցերում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: