Առողջապահություն

Ինչպես խուսափել պիգմենտներից

Մաշկի պիգմենտացիայի խանգարման պատճառով մաշկի վրա`   հիմնականում դեմքի հատվածում, առաջանում են մուգ և բաց պեպենները, որոնք փչացնում են արտաքինը և հոգեբանական անհարմարավետության պատճառ դառնում: Պիգմենտներից ազատվելու խնդիրն այսօր շատ արդիական է, սակայն դա անելուց առաջ կարևոր է պատկերացում կազմել դրանց առաջացման պատճառների մասին:
Այս երևույթը տարբեր բացատրություններ ունի: Համարվում է, որ դրանց առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որոշ ներքին օրգանների, մասնավորապես`   աղեստամոքսային տրակտի և լյարդի խանգարումները, տարբեր քիմիական նյութերի ազդեցությունը:
 
Պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում անհրաժեշտ է իրականացնել ամբողջական հետազոտություն: Յուրաքանչյուր պարագայում խորհուրդ է տրվում դիմել մաշկաբանի օգնությանը: Պիգմենտային հետքերի առաջացմանը հակում ունեցող կանայք պետք է զբաղվեն դրանց պատճառների կանխարգելմամբ:
 
Եթե պիգմենտային հետքերն առաջանում են արևի պատճառով, ապա  պետք է մաշկն առավելագույնս պաշտպանել դրա ազդեցությունից: Կրեք բնական կտորներից հագուստ, լայնեզր գլխարկ, արևային ակնոց: Այս հարցի շրջանակում կարևոր տեղ է զբաղեցնում արևայրուքի թեման: Արևայրուքից առաջ քսեք արևապաշտպանիչ կրեմ:
 
Կարևոր է դրա ճիշտ ընտրությունը: Դրա համար կրեմի վրա նշված SPF մակարդակը բազմապատկեք 15-ով: Ստացված թիվը ցույց կտա, թե քանի րոպե կարող եք մնալ արևի տակ: Կանխարգելման և պաշտպանելու նպատակով օգտվեք նաև դեկորատիվ կոսմետիկայից, որը պարունակում է ուլտրամանուշակագույն ֆիլտրներ: Հարստացրեք Ձեր սննդակարգը վիտամին А-ի, С-ի և В խմբի հարուստ բաղադրությամբ:
 
Ինչպես վարվել, եթե պիգմենտային լաքաները հայտնվել են: Դիտարկենք մաշկի սպիտակեցման տարբեր եղանակները: Կոսմետիկայի բնագավառի շատ արտադրողներ առաջարկում են մաշկի հարթ գույն ստանալու տարբեր միջոցներ: Ընտրե´ք միայն Ձեր մաշկին համապատասխան, ալերգիայից զերծ և որակյալ կոսմետիկա:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: