Առողջապահություն

Սնունդ՝ E կոդով

Շատ հաճախ մենք անտեսում ենք սննդի պիտակի վրա նշված E կոդը, որը վկայում է սննդում առկա վնասակար հավելումների մասին: Օրինակ`   E 102-տարտրազինը ներկանյութ է, որը կարող է առաջացնել սննդային ալերգիա: Այս հավելումն օգտագործվում է հրուշակեղենի, պաղպաղակի, տարբեր գունավոր ըմպելիքների արտադրության մեջ:
E 128 կարմիր ներկանյութը Red 2G-ի հետ ուռուցքածին նշանակություն կարող է ունենալ: Այն աղացած մսամթերքին ապահովում է վարդագույն երանգ: Red 2G ներկանյութի բաղադրությամբ մթերքները, հատկապես՝ էժանագին երշիկներն ու նրբերշիկը, կարող են առաջացնել ուռուցքային հիվանդություններ, պտղի զարգացման անոմալիաներ, բնածին ախտաբանական երևույթներ:
 
E 216, E 217 հավելումները ևս բացասաբար են ազդում օրգանիզմի վրա: Դրանք կարող են առաջացնել սննդային թունավորումներ: Այս տեսակի հավելումներ են պարունակում միջուկով շոկոլադե սալիկները, կիսապատրաստուկները, հատկապես՝ սուպերն ու արգանակները:
 
E 400-499 ինդեքսով հավելումները խտանյութեր են, որոնք հիմնականում օգտագործվում են յոգուրտներ ու մայոնեզ պատրաստելու համար: Դրանք առաջացնում են մարսողական համակարգի հիվանդություններ:
 
E100-199-ներկանյութ
E102, E120- առաջացնում է ալերգիա
E124- առաջացնում է ասթմատիկ նոպաներ
E171-173- հանգեցնում է լյարդի և երիկամների հիվանդության
E200-299- կոնսերվանտներ
E250, E251- առաջացնում է քաղցկեղ, ալերգիա, գլխացավ, լյարդի ծակծկոց
E230-232- նպաստում է քաղցկեղի առաջացմանը
E231-232- վտանգավոր են մաշկի համար
E300-399- հակաթթուներ
E311, 320, 321- առաջացնում են ալերգիա և ասթմատիկ նոպաներ, բարձրացնում են օրգանիզմում խոլեստերինը
E400-499- խտանյութեր
E407.447- առաջ են բերում լյարդի և երիկամների հիվանդություն
E461-466- աղեստամոքսային ուղու հիվանդություն
E421- շատ վտանգավոր է ատամների համար
E508-512- նպաստում է քաղցկեղի առաջացմանը
E510, 513, 527- բացասաբար է ազդում լյարդի վրա, կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել
E621- վատ ազդեցություն է թողնում աչքի ցանցաթաղանթի վրա, առաջացնում է
գլխացավեր, արագացնում է սրտի աշխատանքը, թուլացնում մկանները
E951- առաջացնում է չարորակ ուռուցք, ալերգիա, գլխացավ, դեպրեսիա
E952- նպաստում է լյարդի անբավարարվածությանը:
 
Աղբյուրը`   Doctors.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: