Առողջապահություն

Մաշկի խնամքն ամռանը

Ամռան ամիսներին ավելանում է կոսմետոլոգիական կենտրոններին դիմողների թիվը: Հաճախ դիմում են նրանք, ովքեր շատ են լինում արևի ճառագայթների ներքո: Շոգից ու արևից մաշկն սկսում է չորանալ, ջրազրկվել:
Առավել շատ դիմում են այն մարդիկ, որոնք առանց կրեմներ օգտագործելու լինում են դրսում: Ըստ որում՝ փողոց դուրս գալուց առաջ խորհուրդ է տրվում քսել փափկեցնող, արևից պաշտպանող քսուքներ
 
Ըստ մասնագետի գնահատման`   չեն խանգարի նաև ժողովրդական միջոցները: Կարելի է մրգեր կամ բանջարեղեն քսել դեմքին, սակայն դա մեծ արդյունավետություն չի ունենա:
 
Երեխաների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս պաշտպանիչ միջոցների դիմել, կրել նաև լայնեզր գլխարկ, ակնոց:
 
Աղբյուրը`   Panorama.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: