Հանրագիտարան

Դասթին Հոֆման

1937թ. օգոստոսի 8-ին Լոս Անջելեսում ծնվել է հայտնի դերասան Դասթին Հոֆմանը, ով նկարահանվել է ամերիկացի նշանավոր շատ ռեժիսորների հայտնի ֆիլմերում: Նրա նախնիները Ռուսական կայսրությունից և Ռումինիայից են։
Դասթինն ընտանիքում երկրորդ երեխան էր: Մեծ եղբայրը`   Ռոնալդը, հաջողակ փաստաբան և տնտեսագետ էր: Մայրը Դասթինին երաժշտության դասեր է տվել, երբ նա 5 տարեկան է եղել: Նա նույնիսկ ուզում էր դառնալ ջազային երաժիշտ։ 
 
Դեռ դպրոցական տարիներից նա հետաքրքրվում է թատրոնով և կինոյով։ 1995թ. ավարտում է Լոս Անջելեսի դպրոցը և ընդունվում Սանտա-Մոնիկայի երկամյա ուսուցմամբ քոլեջը։ Մեկ տարի անց, կիսատ թողնելով այնտեղ ուսումը, սկսում է հաճախել ԱՄՆ-ի ամենահին պետական թատրոններից մեկի`   «Pasadena Playhouse»-ի դերասանական կուրսերին:
 
Դասթին Հոֆմանը երկու անգամ է ամուսնացել: Նրա առաջին կինն Էնն Բյոռնն էր, որի հետ ունեցել են երկու աղջիկ`   Կարինը և Ջենը: Նրանց համատեղ ամուսնական կյանքը չի ստացվում և ամուսնալուծվում են։
 
Ամուսնալուծությունից մի քանի օր անց Հոֆմանն ամուսնանում է փաստաբան Լայզա Գոտտսգենի հետ: 2-րդ ամուսնությունից ունենում է 4 երեխա`   Ջեկոբ Էդուարդս, Ռեբբեկա, Մաքսվելլ Գեոֆրի և Ալեքսանդրա Լիդիա։
 
Խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 5 ֆիլմի պրոդյուսեր է։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: