Առողջապահություն

Մաստակ ծամելու մասին

Ըստ ճապոնացի գիտնականների հավաստման՝ մաստակն ակտիվացնում է մտածելու գործընթացը: Եթե նախկինում այն վտանգավոր էր համարվում ուղեղի աշխատանքի համար, ապա վերջին հետազոտությունները հակառակն են ապացուցում։
Կատարված փորձի շնորհիվ պարզվել է, որ ծամող մարդկանց մոտ 10%-ով ավելի բարձր է կենտրոնացման, զգոնության և հիշողության մակարդակը:
 
Ըստ գիտնականների՝ մաստակն ազդում է կարճաժամկետ հիշողության վրա, բայց խթանում է երկարաժամկետ հիշողությունը։
 
Արյան հոսքի ակտիվացման հաշվին ծամելու գործընթացն ակտիվացնում է ուղեղի կեղևի մի շարք հատվածներ։
 
Աղբյուրը`   Mediainform.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: