Հանրագիտարան

Տյուտչևը գրեց իր հայտնի «Я встретил вас…» բանաստեղծությունը

1870թ.-ի օգոստոսի 7-ին ռուս պոետ Ֆյոդոր Իվանի Տյուտչևը գրեց «Я встретил вас…» ստեղծագործությունը, որը նվիրված էր խորհրդավոր Կ.Բ.-ին՝ 62-ամյա բարոնուհի Կրյուդեներին, ում 66-ամյա պոետը հանդիպել էր գրեթե կեսդարյա բաժանումից հետո:
Մինչ ամուսնությունը բարոնուհին կրում էր Ամալիա Լերխենֆելդ անունը: Ամալիան գրավել էր պոետին իր գեղեցկությամբ և կրթվածությամբ: Տյուտչևին, սակայն, վիճակված չէր ամուսնանալ իր առաջին սիրո հետ:
 
Տյուտչևի և Ամալիայի վերջին հանդիպումը տեղի ունեցավ 1873թ.-ի մարտին, երբ կաթվածահար պոետի անկողնու մոտ հայտնվեց նրա պատանեկան սերը. Տյուտչևի դեմքը լուսավորվեց, իսկ աչքերին արցունքներ հայտնվեցին…
 
Ֆյոդոր Տյուտչևի այս ստեղծագործության համար շատ կոմպոզիտորներ երաժշտություն գրեցին, բայց հայտնի դարձավ Իվան Կոզլովսկու գրած երաժշտությունը: Այս ռոմանսը կատարվում և սիրվում է մինչև այժմ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: