Հանրագիտարան

Ինկասացիայի աշխատողների օր (նախկին ԽՍՀՄ պետություններ)

Օգոստոսի մեկը համարվում է Ինկասացիայի աշխատողների օր: 1939թ.-ի այս օրը ստեղծվեց ԽՍՀՄ Պետբանկի ինկասացիան: Գումարի և թանկարժեք իրերի պահպանման և տեղափոխման անհրաժեշտությունն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջում Կիևյան Ռուսիայում:
 Հին Կիևում գլխավոր առևտրականներն ու գանձապահներն իշխանն ու բոյարիններն էին: Նրանք էլ ապահովում էին թանկարժեք իրերի տեղափոխությունն ու ապահովությունը:
 
Հենց այդ ժամանակներից գումարը, թանկարժեք իրերը տեղափոխում էին կամ տերերը, կամ այն մարդիկ, որոնց վարձում էին հատուկ այդ նպատակով:
 
Երբ գումարը բավականին շատ էր լինում, տեղափոխումն ուղեկցում էին զինված մարդիկ, որոնք պատրաստ էին պաշտպանելու այն գողերից:
 
Այսպիսով, հենց այս ժամանկներից էլ գումարը կամ այլ արժեքավոր իրեր սկսեցին տեղափոխել միայն զինված մարդիկ:
 
Այդպես էլ առաջացել է ինկասացիան, որն իտալերեն բառ է (incassare) և թարգմանաբար նշանակում է դնել արկղի մեջ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: