Առողջապահություն

Վազքի օգտակարությունը

Շատ հաճախ վազքի օգտակարության մասին տարբեր հոդվածներ կարդալով՝ մենք գլխի չենք ընկնում, որ վազքին ևս պետք է գրագետ մոտեցում ցուցաբերել:
Առաջին հերթին պետք է ճիշտ սնվել: Վազքով զբաղվող մարդկանց մեծ մասը կարճ ժամանակ հետո թողնում է այս զբաղմունքը: Նրանց օրգանիզմը հյուծվում է, ոչ ճիշտ սնվելու հետևանքով առաջանում են գլխապտույտներ: Մարդիկ դժվարանում են անգամ աստիճաններով բարձրանալ:
 
Խնդրի լուծումը բավականին հաճախ սնվելն է, իսկ դա մի փոքր բարդ է, քանի որ վազքով զբաղվող մարդկանց մոտ բացակայում է ախորժակը: Առաջանում է թեթևության զգացողություն, և անգամ կերակուրին նայելու ցանկություն չի լինում: Դրա համար անհրաժեշտ է կազմել ժամանակացույց և սնվել ըստ ժամանակացույցի:
 
Վազքն սկսելուց առաջ հարկավոր է կատարել նախավարժանք: Մեր օրգանիզմը մի համակարգ է, որը շատ դանդաղ է փոփոխության ենթարկվում: Այն, ինչ կտրուկ է կատարվում, բռնություն է, և եթե հանգիստ վիճակից անմիջապես անցնեք վազքի, դա կնշանակի գերբեռնվածություն օրգանիզմի համար: Այնպես որ, վազքով զբաղվել հարկավոր է աստիճանաբար: Նույնը վերաբերում է կանգ առնելուն: Կտրուկ կանգ առնելը կարող է բերել սրտի նոպայի:
 
Կարելի՞ է երաժշտություն լսել վազքի ժամանակ: Կարելի է: Սակայն խորհուրդ չի տրվում լսել շատ արագ կամ ընդհատվող ռիթմով երաժշտություն: Դա նպաստում է վազքի տեմպի արագացմանը կամ դանդաղելուն, ազդում է շնչառություն վրա:
 
Չի կարելի վազքից անմիջապես հետո ջուր խմել: Սիրտը դեռ չի հասցրել հանգստանալ, իսկ դուք նրան ծանրաբեռնում եք ջրով: Կարելի է ջուր միայն 15-20 րոպե հետո: Կա մի նրբություն՝ երկարատև վազքի ժամանակ ջուր խմելը դառնում է անհրաժեշտություն, որպեսզի արյունը չխտանա, հարկավոր է ջուրը խմել փոքր կումերով:
 
Տուն գալիս հարկավոր չէ անմիջապես պառկել բազմոցին, միացնել հեռուստացույցը, այլ, քանի դեռ մկանները լավ տաքացած են, անհրաժեշտ է մի քանի վարժություն էլ կատարել տանը:
 
Աղբյուրը`   Mediainform.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: