Առողջապահություն

Պայքար ծխելու դեմ լիմոնադի միջոցով

Եթե ցանկանում եք թողնել ծխելը, ապա կարող եք օգտվել Ջորջիայի համալսարանի մասնագետների խորհրդից: Նրանք համոզված են, որ այդ հարցում Ձեզ կօգնի լիմոնադը: Անհրաժեշտ է միշտ լիմոնադ ունենալ ձեռքի տակ, սակայն ոչ թե խմելու, այլ բերանը ողողելու համար:
Ընդունված է կարծել, որ անգամ լեզվի վրա ընկնելով`   շաքարն էներգիա է հաղորդում: Դա օգնում է շեղել ուշադրությունն ու մեծացնել ինքնավերահսկողությունը: 
 
Պրոֆեսոր Լեոնարդ Մարտինը կարծում է, որ շաքարը խթանում է լեզվի վրա գտնվող ածխաթթուների պարզ սենսորները. ուղարկում է ուղեղի մոտիվացիայի կենտրոնի տվյալները՝ մեծացնելով ուշադրությունը և զսպելու ունակությունը: 
 
Շաքարն արգելակում է ամենապարզ որոշումներ կայացնելու ավտոմատ ռեակցիան՝ ստիպելով ուշադրությունը կենտրոնացնել ավելի բարդերի վրա: Հայտնի է, որ առկա երկու առաջադրանքներից առաջինը միշտ ավելի շատ էներգիա է խլում: Շաքարը Ձեզ կօգնի հաղթահարել բոլոր խնդիրները, ներառյալ`   ծխախոտից հրաժարվելը:  
 
Աղբյուրը`   Mediainform.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: